Aug 5, 2012

Քաղաքական Կուլտուրայի Ըմբռնումը

Քաղաքական Կուլտուրայի Ըմբռնումը
Գրականության մեջ հաճախ կուլտուրա և մշակույթ հասկացությունները տարբերակվում են այն տրամաբանությամբ, թե իբր մշակույթ հասկացությունը իր ընդգրկման իմաստով ավելի նեղ է և համապատասխանում է միայն հոգևոր ոլորտին: Մենք չենք կիսում այդ տեսակետը և կուլտորան և մշակույթը դիտում ենք որպես համարժեք հասկացություններ:
Քաղաքական կուլտուրայի ընդհանուր և հիմնական տարրերից են ավանդույթները, ազգային ժառանգությունը, աշխարհաքաղաքական գործոնները, պատմականորեն ձևավորված հասարակական և էթնիկական կառուցվածքները, դավանանքը և այլն:
Քաղաքական կուլտուրան քաղաքական համակարգի հարաբերականորեն ինքնուրույն գործառնող կարևորագույն կառուցվածքային տարրերից մեկն է: Այն տվյալ հասարակության մեջ գործառնելով, արտացոլում է քաղաքական համակարգի զարգացման պատմությունը հին ժամանակներից սկսած: Հետևաբար, քաղաքական կուլտուրան ունի խորը պատմական և սոցիալ-հոգեբանական արմատներ: Քաղաքական կուլտուրայի տարրերը առկա են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ընթացող քաղաքական մասնակիցների փոխհարաբերությունների ամբողջ համակարգի մեջ: